A
A
Օդաչուները դեռ գործադուլ չեն անում
Աշխատավարձի չվճարելը «Արմավիա» ընկերության մամլո խոսնակը համարում է ընթացիկ խնդիր։
Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց օդաչուներն այս պահին գործադուլ չեն անում եւ ընկերությունը իր չվերթները շարունակում է իրականացնել բնականոն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ օդաչուները գործադուլ են պատրաստվում անել, քանի որ 6 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։
Նանա Ավետիսովան հայտնեց, որ որոշակի գումար արդեն փոխանցվել է եւ դա լուծվող խնդիր է։