ՃՏՊ Նորագավիթ - Այնթափ ավտոճանապարհին
Մարտի 20-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ - Այնթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 31 UO 722 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 3010Տ պետհամարանիշի թիվ 104 երթուղային տաքսիին:
Զոհեր և տուժածներ չկան:
ՃՏՊ Ուջան գյուղի մոտակայքում
Մարտի 20-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Աշտարակ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Նիվա» մակնիշի 55 ՕՕ 880 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LP 679 պետհամարնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1983 թ. ծնված Սլավիկ Մարտիրոսյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: