Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ե՞րբ է ընդդիմությունը երջանկանում (տեսանյութ)

Հասարակություն
db48b6d0c320638a65a711fa350a377f

Ընդիմությունը դժբախտ է, իսկ իշխանությունը՝ երջանիկ,- կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա մեր քաղաքական դաշտը բաժանում է 3 մասի եւ ըստ այդմ՝ գնահատում նրանց երջանկության աստիճանը։ Առաջին խմբի մեջ մտնում են նրանք, «ովքեր իրենց կեսամակարդակով թռել են վերև»։

2-րդ խմբում սոցիոլոգը տեսնում է նրանց, ովքեր վախենում են կորցնել ձեռք բերած հաջողությունն ու երջանկությունը, իսկ 3-րդ խմբում երջանիկ իշխանությունն է։

Միաժամանակ, պարոն Ադիբեկյանը չի բացառում, որ ընդդիմությունն էլ կարող է երջանիկ պահեր ունենալ. «Նրանք երջանիկ են այն ժամանակ, երբ կարողանում են ելույթ ունենալ»։

Պարոն Ադիբեկյանը չի կիսում այն տեսակետը, թե հայերս չենք կարողանում երջանիկ լինել եւ համաշխարհային սանդղակում վերջին հորիզոնակններում ենք:

Նրա կարծիքով՝ ամեն ազգ յուրովի է ընկալում երջանկությունը; Կան ազգեր, որ չեն կարողանում կիսել իրենց երջանկությունը։ Ըստ նրա մենք հենց նման ազգ ենք;«Երբ հայերը իրար հանդիպում են, սկսում են պատմել իրենց դժբախտությունների մասին ու այն տպավորություն է, թե դժբախտ ենք բոլորս»։

Սոցիոլոգը կարծում է , որ յուրաքանչյուր անհատ ինքն է իր երջանկության սահմանում;

Իսկ երջանիկ լինելու համար սոցիոլոգը խորհուրդ տվեց համատեղել անհատի նպատակներն ու նրա ռեսուրսները:

Նրա հետ համամիտ է նաեւ հոգեբան Նարինե Ստեփանյանը: Նրա կարծիքով՝ հայերս առանձնանում ենք նաեւ նրանով, որ երջանկությունը գտնում ենք ոչ թե հասարակական վայրերում, այլ ընտանիքում;

«Երջանկությունը սիրելու և սիրված լինելու հետ է կապված, եթե դա լինում է երջանիկ է»,-ասաց նա։