Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասունները հոսանքահարվել են

Հասարակություն
3800bc6141ed263ed94e493150f3f79a

Մարտի 18-ին, ժամը 05.00-ի սահմաններում ուժեղ քամուց պոկվել են Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի թիվ 45 տան բակում գտնվող անասնագոմի վրայով անցնող էլեկտրական լարերը և ընկել տանիքի վրա:
Պատահարի հետևանքով հոսանքահարվել է Հ. Հայրիմյանին պատկանող 12 խոշոր և 6 մանր եղջերավոր անասուն: Գրանցվել է կենդանիների անկման դեպք:

Այրվել է մեքենա
Մարտի 19-ին, ժամը 03.57-ին տեղեկություն է ստացվել, որ Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել` 04.21-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 010 ՏՏ 02 պ/հ ավտոմեքենայի սրահը (վարորդ` Իրադ Բարաքար, Հորդանանի քաղաքացի):

Այրվել են տանիքներ
Մարտի 19-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավանի 10-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.28-ին, մարվել` 05.03-ին:
Ամբողջությամբ այրվել է 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի Մարգարյանին պատկանող թիվ 24 տան տանիքը` 35 քմ մակերեսով և Շահնազարյանին պատկանող թիվ 22 տան տանիքը՝մասամբ (մոտ 35 քմ մակերեսով):

Մեքենան շրջվել է
Մարտի 19-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենան շրջվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Սարգիս Այվազյանին պատկանող «Միթսուբիշի» մակնիշի 33 LV 119 պ/հ ավտոմեքենան:
Տուժածներ չկան:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։