Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխան խեղդվել է

Հասարակություն
5262d9b2d19628ec746bd272d61c0c15

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակիչ Անուշ Գալստյանին (ծնվ.2009թ.) և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Երեխան րոպեներ անց, ցավոք, մահացել է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։