A
A
ԱԻՆ-ը առաջարկություններ է ներկայացրել
ՀՀ ԱԻ նախարարությունը 2013 թ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ջրածածկման հնարավոր վտանգի մասին տեղյակ են պահվել նաև բոլոր մարզպետարանները։ Բոլոր մարզերում անցկացվել են ջրածածկումների թեմայով ուսումնավարժություններ։