Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք կստանան անվճար բուժօգնություն

Հասարակություն
b6d706e33e5f126386a7cd5405fbb20c

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399 հետազոտություններ է անցել սրտաբանության և աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է:
Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաև գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք և ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընքացքում ևս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով: Բնակչությանը կսպասարկի մասնավորի կողմից ներկրված ևս 32 ավտոբուս:

Անձրևային տեղումների ժամանակ մայրաքաղաքում երթևեկության հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով համապատասխան կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել հեղեղատարների մաքրման աշխատանքները:

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին` զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:

Քաղաքապետը հանձնարարել է Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համալիր ծրագրի իրականացման մասով ներկայացնել հստակ ժամանակացույց:

Հայտնում է Երեւանի քաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։