Հնարավոր կլինի հիվանդ երեխաներին փրկել (տեսանյութ)
Այսօր Հայստանում արյան չարորակ հիվանդություններով տառապող 1070 երեխա կա:
«Տարածված է այն կարծիքը , որ լեյկոզը անբուժելի հիվանդությունն է։ Այդպես չէ, այժմ 70-80 տոկոսի դեպքում հիցվանդությունն ունի առողջացման միտում», -ասում է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին 500 երեխա լիարժեք բուժվել է:
Նրա խոսքերով՝ բուժված երեխաների թիվը մի քանի անգամ մեծ կլիներ, եթե մեր երկրում ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք լիներ:
Այս խնդրի օրենսդրական լուծումը, սակայն, արդեն տրված է։ Ազգային ժողովը հաստատել է այն ծրագիրը, որի համաձայն Համաշխարհային բանակի և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի միջոցներով Արյունաբանական կենտրոնում կբացվի անհրաժեշտ բաժանմունքը:
«Մեր հիվանդները ստիպված չեն լինելու մեկնելու Գերմանիա, Ռուսաստան»,- ասում է պարոն Դաղբաշյանը:
Նա հիշեցնում է, որ ճշգրիտ բուժում և քիմիաթերապիա նշանակելու համար շատ կարևոր է նախնական ախտորոշումը:
Վերջին ամիսների ընթացքում կենտրոնը հագեցել է ժամանակակից ախտորոշիչ գործիքներով:
Չնայած նոր տեխնոլոգիաների և նոր իմունոֆերմենտային հետազոտության մեթոդի ներմուծմանը, մեր երկրում հետազոտության արժեքը, որը մոտ 50 հազար է, ոչ բոլորի համար է մատչելի;
«Սակայն կա պայմանավորվածություն «Նվիրր կյանք» հիմնադրամի հետ, որ նրանք են ապահովելու այդ հետազոտության և դեղորայքի տրամադրումը»,-տեղեկացրեց Սմբատ Դաղբաշյանը: