Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիների թիվը պետք է կրճատել

Հասարակություն
b10a2e96e09688648e544e191a83dc27

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց օրենսդրական նոր նախաձեռնությունից, որն առնչվում է տաքսի ծառայության ոլորտին:

Պարոն Պողոսյանը կողմ է օրենսդրական դաշտում գործնեություն ծավալող դեղին համարանիշներով տաքսիներին և դեմ նոր օրենքին,ըստ որի դեղին համարների փոխարեն մեքենայի հետևի ապակուն պիտի փակցված լինի կպչուն կտրոն.«Տաքսու վարորդների շուրջ 70 տոկոսը արդեն մտել է օրենսդրական դաշտ` ձեռք բերելով դեղին համարներ: Օրենքի փոփոխության կարիք չկա, այլ հարկավոր է էժանեցնել պարզապես դեղին համարներ ձեռք բերելու ծառայությունը»:Սպառողների միության նախագահը նշեց նաև,որ այս պահին այդ ծառայությունը արժե 17 հազար դրամ:

Հարկային դաշտում աշխատող վարորդները ամեն ամիս կատարում են վճարներ` 9 500 դրամ արտոնագրային վճար և 5000 դրամ եկամտահարկ:

Պարոն Պողոսյանը տեղեկացրեց,որ վիճակագրական տվյալներով Հայաստանում գործում են շուրջ 15 000 տաքսի մեքենաներ, որոնցից 9 500-ը Երևան քաղաքում: Նրա կարծիքով այս թիվը հարկավոր է նվազեցնել:

Արմեն Պողոսյանը խոսեց նաև բուժզննման և տեխզննման կարևորությոան մասին: Նա նշեց,որ այս դաշտում բազմաթիվ բացթողումների հետևանքով մարդկային զոհեր են լինում:
Նա խոսեց վերջերս տեղի ունեցած դեպքի մասին,եր բուժզննում չանցած երթուղայինի վարորդը սրտի կաթվածից մահացել է հենց ղեկի վրա.«Այս դեպքում մահացել է վարորդը վտանգի ենթարկելով ուղևորների կյանքը: Վարորդը բուժզննում պետք է անցնի եթե ոչ ամեն օր ,ապա գոնե ամիսը 2 անգամ»:

Մեքենաների ժամանակին տեխզննում չանցնելու փաստն էլ ավտովթարների ավելացման պատճառ է դառնում: