Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանը կբարձրանա

Հասարակություն
62e4cacb16c5b39450669e6ac47e39fd

Մարտի 15-ից 16-ը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ մինչև 20-25 մ/վրկ, 15-ից 18-ը՝ 28-33 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա և մարտի 15-ից 17-ը 14-ի համեմատ բարձր կլինի 5-7 աստիճանով, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը կնվազի 9-11 աստիճանով: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։