A
A
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը
Մարտի 15-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: