Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Գլխավոր ոզնին

Հասարակություն
3781c1dfb5247528955907b45aa8797d

Կյանքի 77-րդ տարում մահացել է հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։ Նա տառապում էր արյան քաղցկեղով։

Նա ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին Արծվաշեն գյուղում։ Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։

Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրաgույն դասընթացներին՝ 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։

Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։
ԽՍՀՄ փլուզումից հետո Ա. Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։