Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեստորանի PR ապահովողը մատուցողն է (տեսանյութ)

Հասարակություն
e55099487fef86300828f6924b598dce

Գևորգ Կարապետյանը արդեն 10 տարի է մատուցող է աշխատում։ Այսօր իրեն համարում է իր գործի վարպետը, իսկ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության առաջին կուրսում սովորելիս, այս աշխատանքը կատարում էր միայն ծախսերը հոգալու համար:

«Սկզբում ընդունվել էի որպես մատուցողի օգնական, իսկ այժմ ամբողջ հոլդինգի ավագ մատուցողն եմ», -ասում է Գևորգը:

Նա այսօր հսկում է բոլոր մատուցողների աշխատանքը և նոր աշխատողներին փոխանցում տարիների իր փորձը, քանի որ մատուցողի մասնագիտությունը հատուկ հմտություններ է պահանջում։

Թեեւ սկզբնական շրջանում ինքն էլ դժվարությունների է հանդիպել, սակայն Գևորգը հիշելու շատ բան ունի, որոնք հիմնականում կապված են բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

«Մեծ հուշեր կան, երբ Ժակ Շիրակը եկավ այցելեց մեզ, նրա հետ աշխատել եմ ես, նա մեծ ոգևորությամբ ընդունեց հայկական հյուրասիրությունը, երգ երաժշտությունը, հիշում եմ երբ հյուրասիրեց հայկական կոնյակը , նա ասաց, որ լսել է դրա մասին Շառլ Ազնավուրից», - հիշում է ավագ մատուցողը:

Գևորգի կարծիքով՝ մատուցողի հաջողության գրավականը բարեհամբյուր լինելն է:
Ավագ մատուցողի հետ համամիտ է նաև «Պրո-Սերվիսի» կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Մավիսակալյանը: Նրա կարծիքով մատուցողի մասնագիտությունը լուրջ մոտեցում է պահանջում և բարդ է:

«Եթե ափսե տանել բերելը ավելի հեշտ է սովորելը, ապա շփման ու մոտեցման եղանակները պահանջում են լուրջ մոտեցում», - տեղեկացնում է պարոն Մավիսակալյանը:

Նրա կարծիքով այսօր հայաստանյան բազմաթիվ մատուցողները հաճախորդի հետ շփման եզրեր գտնելու խնդիր ունեն:

«Մատուցողների մեծ մասը չեն հասկանում, որ հաճախորդներին չպետք է ցույց տան, որ իրենք ունեն անձնական խնդիրներ: Մեր հիմնական խնդիրը անձնական իրավիճակն է, որ չեն սիրում ժպտալ, չեն կարողնում շփվել, չեն կարողանում հարաբերություններ հաստատել», - նշեց Ալեքսանդր Մավիսակալյանը:

Նա նաև հիշեցրեց է, որ ժպիտ չտեսնող հաճախորդը, երբեք չի վերադառնա նույն վայրը: