Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ է Սելիմի լեռնանցքը

Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

Մարտի 13-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում և Մեղրիում, տեղում է ձյուն: Փակ է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: