A
A
Ինքնասպանության փորձ
Մարտի 12-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի 37 շենքի մոտ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ նշված շենքից ցած է նետվել 1977 թ. ծնված Վահան Մկրտչյանը: Վերջինս, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: