A
A
Եկեղեցու բեռնատարը շրջվել է
Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1956 թ. ծնված Միշա Օհանյան) կողաշրջվել է: Պատահարի հետևանքով ուղևորուհի` 1931 թ. ծնված Լյուբա Օհանյաննարգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Օհանյանին: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից: