A
A
Ամենագնաց մեքենան ձեւափոխեցին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ԶԻԼ-131» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ձևափոխվել ու կահավորվել է հատուկ ջրափրկարարական աշխատանքների համար։
Ամենագնաց մեքենան զինված է ջրափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ ամենատարբեր գործիքներով ու սարքավորումներով (լապտերներ, բահեր, կեռիկներ, մեծ լույսեր, փրկօղակներ, ջրասուզակային հանդերձանք, սեղմված օդի բալոններ, դրանց լիցքավորման համար անհրաժեշտ կոմպրեսորներ, գեներատոր` մթության պայմաններում լուսավորություն ապահովելու համար, փչովի նավակ, մոտորանավակի շարժիչ և այլն)։
Ըստ ԱԻՆ մամլո ծառայության ՝ մեքենան անցնելու է Գեղարքունիքի մարզում տեղակայված հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ: