Աղբը տանում են Բուսաբանական այգի (տեսանյութ)
Բուսաբանական այգին վերածվել է իսկական աղբանոցի: Ահազանգում են հարակից շենքերի բնակիչները; Տարածքում աղբամաններ չկան, եւ բնակիչները իրենց աղբը նետում են այգու պարսպից ներս;
Ծարավ աղբյուրի փողոցի բնակչիչները չեն դիմել թաղապետարան, քանի որ վստահ են, եթե հարցը լուծող լինեին, ապա այսօր տարածքում աղբամաններ տեղադրված կլինեին:
«Երկու տարի հետո այգին չորանալու, եթե միջոցներ չձեռնարկվի»,- ասում է բնակիչներից Զաբել Սահակյանը։
Բուսաբանական այգու տնօրինությունը ևս տեղյակ է խնդրին: Նրանք նույնպես տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի թաղապետարանը ժամանակին կատարի աղբահանությունը:
«Մենք իրանց հետ պայմանավորվածություն ունենք, մենք ամսական թաղապետարանին վճարում ենք 11 հազար դրամ և պայմանավորվածություն ունենք, որ շաբաթական մի անգամ այգու տարածք պետք է մեքենա մտնի, չի մտնում, չի գալիս»,- ասում է Բուսաբանական այգու փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը։
Փոխտնօրնեի խոսքերով, իրենք այնքան գումար չունեն, որ առանց թաղապետարանի կարողանան ազատվել աղբից;
Ավանի թաղապետարանում, որի հսկողության տակ է գտնվում Բուսաբանական այգին, այդպես էլ չկարողացան ճշտել, թե որ բաժինն է զբաղվում աղբամանների տեղադրման հարցերով:
Իսկ այգու տարածքում աղբահանության հարցով զբաղվում է «Դավարս» ընկերությունը, որի աղբահանության ծառայության պետ Նվեր Ազիզյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ այգին աղբից մաքրում են այն ժամանակ, երբ տնօրինությունը զանգահարում է իրենց;