Խմբագիրը նախընտրեց լռել
Մարտի 13-ից կսկսի գործել sport.am կայքը,որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։
Կայքը մշտապես կներկայացնի աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող սպորտային վերջին նորությունները,կհրապարակվեն նաև բացառիկ հարցազրույցներ ամենահայտնի մարզիկների հետ:
«Մեր կայքի անունը շատ մատչելի է:Մարդիկ կան,որ ցանկանում են սպորտային նորություններ իմանալ ու միանգամից sport բառն է մտքում հայտնվում»,-նկատեց կայքի գլխավոր խմբագիր Վլադիմիր Հովհաննիսյանը:
Խմբագիրը նշեց,որ կայքը սպորտի նախարարությանը չի պատկանում,բայց նախարարությունը կաջակցի ինֆորմացիա ստանալու հարցում:
Իսկ թե ում նախաձեռնությամբ է կայքը ստեղծվել,խմբագիրը նախընտրեց լռել:
«Դա իմ իրավասությունների մեջ չի մտնում,հնարավոր է շուտով նախաձեռնողն էլ ներկայանա,ես ընդամենը գլխավոր խմբագիրն եմ»,-եզրափակեց Վլադիմիր Հովհաննիսյանը: