Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն լուսանկարները կտպագրվեն կատալոգում

Հասարակություն
ac9139b4f66f621cc2b004ee6fa2ba98

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Այս մասին հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։