A
A
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում
Մարտի 8-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ գտնվող՝ «Կառուզո» տաքսի ծառայությանը պատկանող, ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.40-ին, մարվել` 23.54-ին:
Այրվել է «Սամանտ» մակնիշի Տ4801 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը և էլ.մալուխներ (10 գմ):