Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռիչքները դադարեցվել են

Հասարակություն
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը ենթարկվել է ձմեռային ուժգին փոթորկի հարվածի, որի հետևանքով փակվել են դաշնային կառավարության բազմաթիվ հիմնարկներ և գործակալություններ:

Վաշինգտոնի մայրաքաղաքում և քաղաքամերձ շրջանների բնակիչները պատրաստվում են էլեկտրականության զանգվածային անջատումների:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, մայրաքաղաքում և շրջակա տարածքներում ձյան տեսքով տեղումներով առաջացած ձյան ծածկույթը կարող է հասնել 25 սանտիմետրի:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները աղ ու ավազ են ցանել մայրաքաղաքի և շրջակայքի փողոցներին և մայրուղիներին: Նրանք, սակայն , կոչ են արել տեղի բնակչությանը զերծ մնալ ճանապարհներ դուրս գալուց:

Էլեկտրաէներգիա մատակարարող տեղական ընկերություններից մեկի՝ «Dominion Power» ընկերության խոսնակի համաձայն, հազարավոր ընտանիքներ արդեն իսկ զրկվել են հոսանքից:

Ձմեռային փոթորիկը նախօրեին մոտ 25 սանտիմետր ձյան տեսքով տեղումներ է գրանցվել Չիկագո քաղաքում և ԱՄՆ-ի Միջին արևմուտքի այլ շրջաններում: Չիկագոյի գլխավոր երկու օդանավակայանները դադարեցրել են ավելի քան 1 000 թռիչք:

Թռիչքների մեծ մասը դադարեցվել է նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Դալես» միջազգային օդանավակայանում:

Ամերիկայի ձայն