Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է քանդակագործն առանց արվեստանոցի (տեսանյութ)

Հասարակություն
a262752b2928be08dad6ea4fd8a77355

Երիտասարդ քանդակագործները աշխատանք չեն գտնում Հայաստանում

Սարգիս Բաբայանը դեռ ուսանում է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի քանդակի բաժնում:

«Ավարտելուց հետո չգիտենք ինչ ենք անելու, պետք է անգործության մատնվենք», -ասում է Սարգիսը:

Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինն ավարտող ուսանողների թիվ մեկ խնդիր արվեստանոց չունենալն է:

«Իսկ քանդակագործը եթե արվեստանոց չունի, ենթադրում է` ոչինչ է», -պարզաբանեց երիտասարդ քանդակագործը:

Սարգիսը խնդրի լուծումը տեսնում է ոլորտը պետական հոգածության առնելու մեջ:

Նրա հետ համամիտ է նաեւ Գեղարվեստի ակադեմիայի Քանդակի բաժնի ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը, ով գտնում է, որ ավարտելուց հետո ուսանողները մնում են օդի մեջ:

Գետիկ Բաղադսարյանի կարծիքով թեև Նախագահի մրցանակը,որը տրվում է վերջին տարիներին, երիտասարդ քանդակագործների համար ոգևորիչ է , սակայն դա քիչ է ոլորտի զարգացման համար: Նա այսօր ցավ է ապրում, որ իր լավագույն ուսանողներից շատերն չեն աշխատում մասնագիտությամբ:

«Շատերը գեղանկաչությամբ են զբաղվում կամ մատանինների վրա փոքր քանդակներ են անում, որը վիրավորական է», -ավելացնում է Գետիկ Բաղդասարյանը: