Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի դեմ դեղամիջոցը՝ անվճար

Հասարակություն
d45554d3a9dbc1ef0bfd2c1a6d65aee5

Գրիպի դեպքում կարելի է անվճար դեղամիջոց ստանալ պոլիկլինիկաներից։ ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ասում է, որ անվճար տրամադրվում է «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը բավականին արդյունավետ է ազդում սուր շնչառական վարակների դեպքում։ Դեղամիջոցը հիվանդին անվճար է տրամադրվում բուժհաստատություններում՝ բժշկի դիմելու դեպքում եւ ոչ թե դեղատներում:

«Գրիպով հիվանդները միշտ չէ, որ դիմում էին բժշկի, այսօր ուղղակի ավելի ակտիվ են դիմում: Նամանավանդ, երբ հայտարարվեց, որ այդ համապատասխան սպեցիֆիկ դեղամիջոցը անվճար բոլորին տրամադրվելու է»,- ասաց գլխավոր վարակաբանը։

Մեկ ամսվա կտրվածքով մարզերում արձանագրվել է սուր շնչառական վարակի 222 դեպք՝ միջին եւ թեթեւ ծանրության, իսկ թոքաբորբով՝ 7 հիվանդ:

Երեւանում արձանագրվել է սուր շնչառական վարակի 342 դեպք եւ թոքաբորբով 121 հիվանդ:

Բժիշկները խորհուրդ են տալիս վարակի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, չհաճախել նաեւ աշխատանքի, իսկ երեխաները՝ դպրոց կամ մանկապարտեզ: