Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ ոչ մեկին չես կարող խաբել

Հասարակություն
d5f560221c419a526aaea49c0af7d96b

Մարտի 6-ին եւ 7-ին Երեւանում հանդես կգան ռուսաստանյան դերասաններ Տատյանա Արնտգոլցը եւ Գրիգորի Անտիպենկոն «Երկուսը ճոճանակին» ներկայացմամբ:

Դերասանները առաջին անգամ են Հայաստանում եւ մի փոքր հուզված են, թե ինչպես կընդունվի ներկայացումը հայ հանդիսատեսի կողմից:

Ներկայացումը ժանրով մելոդրամա է, որի պրեմիերան առաջին անգամ կայացել է 2012-ի դեկտեմբերին:

Մշտապես թատերական դերերով հանդես եկող Գրիգորի Անտիպենկոն նշում է, որ թատրոնը իր համար ամենակենդանի աշխատանքն է արվեստի մեջ:

«Թատրոնը վայր է, որտեղ դու ամեն ներկայացման ժամանակ խաղում ես առաջին եւ վերջին անգամ եւ նստած ես հանդիսատեսի առջեւ: Դա այն ճշմարտության պահն է թատերական արվեստում, որ ոչ մեկին չես կարող խաբել, եթե ինչ որ բան կարող ես անել, անում ես»,-ասում է Գրիգորի Անտիպենկոն:

Համեմատություն անցկացնելով թատրոնի եւ կինոյի միջեւ` դերասանուհի Տատյանա Արնտգոլցը նշում է, որ թատրոնում սիրում է կենդանի շփումը հանդիսատեսի հետ:

«Ես մեծամասամբ նկարահանվել եմ ֆիլմերում եւ ինձ շատ էր պակասում թատրոնի փորձը: Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն հրաժարվելու բազմասերիանոց ֆիլմերում նկարահանվելուց, որտեղ փորձ ունեցել եմ, եւ այժմ մասնակցույթուն ունենալ այնտեղ, որտեղ կա ստեղծագործական աշխատանք: Այնտեղ, որտեղ դու չես ստանում հաճույք քո աշխատանքից, ես չեմ համարում արվեստ, դա կարելի է անվանել փող աշխատել»,-ասում է Տատյանա Արնտգոլցը

Դերասանները հավելում են, որ Երեւանում իրենց առաջին ներկայացումից առաջ կայցելեն հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: