A
A
«ՈՒԱԶ»-ը՝ ձյան մեջ
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 55 շենքի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 767 ՍՏ 31 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Այս մասին հայտնում է «ԱԻՆ»-ը։