Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահայի համար ուսման վարձը թանկ է

Հասարակություն
24c7875be996ff9ace94c2cf1b7c6d9a

Սփյուռքահայ ուսանողները հայաստանցի ուսանողների համեմատ ավելի բարձր ուսման վարձ են վճարում։

Հայաստանյան բուհերում սովորող 4390 սփյուռահայ ուսանողների համար ուսման վարձի գումարը խնդիր է, քանի որ գրեթե 30 տոկոսով ավեել է:Այսօր լրագրողների հետ հանդիպնանը ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ Սամվել Մկոյանը:

Արցախցի եւ ջավախցի ուսանողները օրենքով ավել չեն վճարում։

«2009թ-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Վրաստանի 2 շրջաններից, որոնցից մեկը Ջավախքն է, եկած ուսանողներից արգելվում ավել գումար գանձել»,- նշեց Սամվել Մկոյանը

Սփյուռքահայ ուսանողները, ըստ նրա, վճարում են նախատեսվածից ավելի շատ գումար այն պատճառով, որ ուսումնական հաստատությունները համարվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) և իրենք են սահմանում ուսման վարձի չափը:

Սփյուռքահայ ուսանողները չեն կարող նաև օգտվել ուսումնական զեղչային համակարգերից:

Սփյուռահայ ուսանողների մեծ մասը եկել է Վրաստանից` 2026:
« Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը, իսկ այս տարի ավելացել են սիրահայ ուսանողների թիվը: Ի դեպ սիրիահայ ուսանողների ընդունելության համար կոնկրետ ժամկետ չկա նշած: Որոշ բուհերի նախապատրաստական բաժիններում 50 տոկոս զեղչ արվեց սիրիահայ ուսանողների համար, իսկ բակալավրատի վարձը հավասարվեց այստեղի ուսանողների վարձին », -նշեց Սամվել Մկոյանը:

Ի դեպ, սփյուռքահայերը նախընտրում են սովորել Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալասրանում։