Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետերն աղտոտում են ու աղտոտում

Հասարակություն
b8097184024cea48ba5b33ccbb2772f5

Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Տաշիր, Մարցիգետ և Ախթալա գետերում գերազանցվել են նիտրիտ, ամոնիում իոնների, ԹՔՊ-ի, ԹԿՊ5-ի, ալյումինի, վանադիումի, քրոմի, մանգանի, ցինկի, պղնձի, Ախթալա գետի գետաբերանի հատվածում նաև սուլֆատ իոնի, երկաթի, կոբալտի, սելենի և կադմիումի սահմանային թույլատրելի նորմաները:

Սրանք «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներն են,որոնք տարածել է «Էկոլուրը»
2012թ. դեկտեմբերի դրությամբ Ախթալա գետի գետաբերանի հատվածում դիտվել է մանգանով, պղնձով և ցինկով արտակարգ բարձր աղտոտվածություն: Սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 200,7; 247,6 և 395,6 անգամ:


Նույն դիտակետում դիտվել է նաև ալյումինով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 14,7 անգամ: սուլֆատ, նիտրիտ և ամոնիում իոնները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են համապատասխանաբար 7,2; 1,5 և 3,9 անգամ: Երկաթի, կոբալտի, սելենի և կադմիումի սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 1,7; 2,8; 1,8 և 7,4 անգամ:

Նշենք, որ գետերի աղտոտման պատճառը Լոռիում իրանակացվող հանքարդյունաբերական գործունեությունն է: Այստեղ հանքարդյունաբերությամբ են զբաղվում«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Սագամար» ՓԲԸ-ն: