Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքի ձայնը» երկու տարեկան է

Հասարակություն
8d39d38cde868e54860dc916ad7f5b42

Երկու տարի Նյու Յորքում սկսեց գործել «Սփյուռի Ձայնը» հեռուստահանդեսը, որի հիմադիրն ու տնօրեն է ամերիկահայ լրագրող, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նախկին դերասանուհի` Կարինե Քոչարյանը:

Կարճ ժամանակահատվածում հեռուստածրագիրը նյույորքահայերի եւ ողջ Սփյուռքահայության կողմից ընդուվեց ջերմությամբ: Դրա վառ ապացույցն այն եղավ, որ անցալ տարի Երեւանում կայացած լրագրողների համահայկական 6-րդ ֆորումում «Սփյուռքի Ձայնը» արժանացավ առաջին մրցանակի: Մարտի 2-ին Նյու Ջերսիում մեծ շուքով նշվեց հեռուստահանդեսի երկրորդ տարին:

Այդ առիթով շնորհավորական ուղերձ էին հղել՝ Հայաստանի Սփյուռքի Նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Կարեն Նազարյանը, ԱՄՆ Արեւելյան Թեմի առաջնորդ՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո, ԱՄՆ Արեւելյան Թեմի առաջնորդ` Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Հայ Ամերիկյան կուլտրական կապերի նախագահ՝ Ռիտա Բալյանը, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության կուսակցությունները, Թեքեյան եւ Համազգային Հայ Կրթական մշակութային միությունները:

Երեկոյի վերջում հեռուստածրագրի տնօրեն Կարինե Քոչարյանը իր շնորհակալական խոսք ավարտեց այսպես. «Այսօր երկամյա Սփյուռքի Ձայնը» նոր հեռուստածրագրով իմ նպատակը նոր ոէղղություն է ստացել. այն է՝ լուսաբանել Մեծագույն Նյու Յորքի ազգային կյանքը: Նրա հոգեւոր, կուսակցական, միութենական, կրթական եւ մշակութային գործունեությունը ներկայացնել հայ համայնքին եւ նաեւ սփռել Մայր Հայրենիքում եւ աշխարհով մեկ ապրող մեր հայրենակիցներին : Ամենուն պատմել թե ովքեր են նյույորքահայերը եւ ինչ ազգային կյանքով են ապրում... »:

Երեկոն ավարտվեց գեղարվեստական հայտագրով:

Լուսանկարները՝հեղինակի ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք