Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացավ եւ տեղափոխվեց բանտ

Հասարակություն
2f1ba6764ee74ea145edc4b314e513b8

Մարտի 2-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Ռադիկ Ե.-ն, որը մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Ռադիկ Ե.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։