Երթ Գյումրիում
Գյումրիի տարբեր բուհերի ուսանողներ այսօր շարժվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի մոտ։
Ըստ «Ասպարեզի»՝ երիտասարդները շնորհավորեցին Վլադիմիր Պուտինին՝ Կամբոջայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, սակայն նրանց պատրաստած նամակը հերթապահը թույլ չտվեց հանձնել հյուպատոսին:
Ավելի ուշ, ժամը 15-ին ուսանողերը դատարանի շենքի դիմաց կարդացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «ՀՀ վաստակավոր նկարիչ» շնորհելու մասին որոշումը, այնուհետ շարժվել են դեպի կենտրոնական հրապարակ:
Ուսանողները շարժվել են դեպի Իտալիայի պատվո հյուպատոսարան, հյուպատոսը տեղում չի եղել: Ուսանողները շնորհավորել են Իտալիայի հյուպատոսին Ջիբութիի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, նամակը հանձնել են հերթապահին:
Բողոքը Նախագահի ընտրությունների արդյունքների դեմ է։