Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կերն ուղարկվել է փորձաքննության

Հասարակություն
8a546b2a9f24644efc0f413cd4d57298

3 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների դիահերձման արդյունքում նրանց մամինների վրա բռնության, վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սա նշանակում է, որ երեխաները չեն ստացել կյանքի համար վտանգավոր վնասվածք և մահվան պատճառը թաքնված է օրգանիզմում։ Այսինքն՝ մահը վրա է հասել օրգանիզմում տեղի ունեցած ինչ-ինչ պրոցեսների արդյունքում։ Դատաբժիշկները նախաքննական մարմնին դեռևս չեն հայտնել բուն մահվան պատճառը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Արմավիրի դատախազությունը քրեական գործ է հարուցել 3 ամսական երկվորյակ քույրերի՝ Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ Քույրերը մահացել են իրենց իսկ տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է նաև, որ երեխաների մայրը՝ նույն օրը ժամը 05-ի սահմաններում երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:
Չոր կաթը` որով որ կերակրվել են երկվորյակները, ուղարկվել է փորձաքննության և ամենայն հավանականությամբ պատասխանները կլինեն մի քանի օրից:
«Փաստինֆո»