Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցույց՝ դատարկ պաստառներով (տեսանյութ)

Հասարակություն
4bbc1634cdbda7c3b3367ab317078991

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց էին։

Նրանք բողոքում են Էկոնոմիկայի նախարարության՝ կառավարություն ներկայացրած նախագծի դեմ, ըստ որի «Էյ-Սի-Փի» ընկերությունը, որը պատրաստվում է շահագործել Թեղուտի հանքավայրը. 3 տարով կազատվի մաքսային վճարներից։

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամները
ակցիան իրականացրին չգրված,մաքուր պաստառներով։

Նախաձեռնության ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, մեկնաբանելով դատարկ պաստառների իմաստը, ասաց. «Այս պլակատները խորհրդանշում են,որ այլևս ասելիք չկա, միակ տարբերակը մնում է այս իշխանության փոխումը »։

Նախաձեռնության անդամներից Հրայր Սավզյանը ակցիայի էր եկել 6 ամսեկան փոքրիկի հետ.«Ուզում եմ տղաս փոքրուց սովորի,թե ինչ երկրում է ապրում , չէ՞ որ նա էլ այս երկրում տեր է և այս պահին ես նրա և մնացած բալիկների ապագան եմ պաշտպանում»։

Ակցիայի մասնակիցները փաստում են,որ իրենք իրավապահ մարմիններին տեղեկացրել են հանցագործության մասին, քանի որ այդ հանքավայրի շահագործումը այսօր քրեական հանցագործության հատկանիշներ է պարունակում, նախագիծը փորձաքննություն չի անցել։
Բացի դատարկ պաստառներից նրանք չգրված նամակ գցեցին կառավարության փոստարկղի մեջ։