Համալսարանում հետեւություն կանեն
Համալսարանի դռները չեն փակվել դասադուլ անելու ցանկություն ունեցող ուսանողների առաջ։
Այսօր վստահեցրեց ԵՊՀ-ի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը; Իսկ նրանք ովքեր արդեն 4-րդ օրն է ինչ դասադուլ են անում պարոն Ղարիբյանի խոսքերով ԵՊՀ-ից չեն:
« Ես երաշխավորում եմ, որ քաղաքական նպատակով համասլարանը չի օգտագործվել», -ասաց Ալիկ Ղարիբյանը։
Պարոն Ղարիբյանը այսօր միայն չհերքեց, որ համալասրանի կենտրոնական մուտքի մոտ դասադուլ անող եւ դասադուլը դատապարտող ուսանողների միջեւ բանավեճ է եղել, որոնք ուղղորդվել են վիրավորանքներով;
Ալիկ Ղարիբյանին այսօր լրագրողները հիշեցրեցին նաեւ ԵՊՀ-ի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետեւյալ խոսքերը՝
«զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ» արտահայատությունը։
Բոլոր դեպքերում Ալիկ Ղարիբյանը խոստացավ ուսումնասիրել երեկ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Մենք կփորձենք համապատասխան հետևություններ անել և քայլեր ձեռնարկել», -ավելացրեց պարոն Ղարիբյանը։