Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը (տեսանյութ)

Հասարակություն
d3ff347ef4a63db07b7e83d344b22353

Այսօր ԵՊՀ ուսանողները բուհի բակում ստորագրահավաք են կազմակերպել՝ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելու համար։ Ուսանողները նշում են, որ նրա երեկվա արարքը գռեհկություն է հիշեցնում և արժանի է խիստ պատժման։

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ դիմաց ԵՊՀ ռեկտորի օգնականը "զորքը բեր առաջ, ախալքալակցիներին բեր առաջ" արտահայտությամբ, ախլքալաքցի տղաների օգնությանն է դիմում՝ դասադուլ հայտարարած ուսանողներին բակից հեռացնելու նպատակով։ Վերջիններս էլ հայհոյում են հավաքվածներին, այդ թվում նաև աղջիկներին։

Գևորգ Մելքոնյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իր խոսքերը կոնտեքստից կտրել են։ Ինքն ամեն ինչ արել է, որպեսզի ԵՊՀ ուսանողների դասերը բնականոն հունով ընթանան։

ԵՊՀ բակում ուսանողներին օգնում էին և իրենց հերթին ստորագրահավաք էին անցկացնում նաև մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ։

ԵՊՀ կիրառական մաթեմատիիկայի և ինֆորմատիկայի ուսանողները նշեցին, որ իրենց այսօրվա դասադուլը որևէ քաղաքական նպատակ չունի, միակ նպատակը՝ Գևորգ Մլքոնյանին պատժելն է ։

Այսօր ԵՊՀ բակում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով չցանկացավ մեկնաբանել ուսանողների արդեն 4-րդ օրն իրականացվող դասադուլը, միայն նշեց, որ դասադուլ հայտարարած այս ուսանողների ծնողները մեծ դժվարությամբ են գումար վաստակում և ճիշտ չէ դասապրոցեսներին չմասնակցելը։
Պարոն Օսիպյանի խոսքերով մեզ պետք են կիրթ և դաստիարակված քաղաքացիներ։