Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11-րդ երեխան՝ Ալեքսանյանների ընտանիքում

Հասարակություն
638c8e2a38f3a6bd9f08a757508be0e5

Փետրվարի 23-ին Գյումրու ծննդատանը ծնվել է գյումրեցի Ալեքսանյաննների բազմանդամ ընտանիքի 11-րդ երեխան: 38-ամյա Արևհատ Ալեքսանյանի տղան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով և հիմա իրեն լավ է զգում: Երեխայի ծնունդը ծննդատան աշխատակիցների համար այս տարվա առաջին անսպասելի իրադարձությունն է՝ 2012-ին ազգությամբ եզդի կնոջ 12-րդ երեխայի ծնունդից հետո: Եթե եզդիների շրջանում նման թվով երեխա ունենալը բնական է համարվում, ապա հայկական ընտանիքներում հազվադեպ է հանդիպում: Նորածնի մոր խոսքերով ինքն երեխաներ շատ է սիրում և ունենալու է այնքան, ինչքան Աստված կամենա:
«Ցայգ»