A
A
Ագրարային համալսարան եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը (տեսանյութ)
Երեւանի բուհերի դռները փակ են, եւ թույլ չեն տալիս ուսանողները դուրս գան եւ միանան դասադուլ հայտարարողներին։ Նույն վիճակն էր նաեւ Բժշկական համալսարանում, Ագրարային համալսարանում։
Ագրարային համալսարան եկավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը,ով հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի բռնանալ նրանց կամքի վրա։ Նա ներողություն խնդրեց եւ գնաց, քանի որ գործեր ունի։ Իսկ ուսանողները շարժվում են Ճարտարագիտական համալսարան։Այնտեղից էլ գնացին ԿԸՀ։
Ուսանողներն ասում են, որ վաղն էլ են նույն ժամին դասադուլ անելու։
Ի դեպ, ԿԳ նախարարն Ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատերերից մեկի գրածը, թե դասադուլը տապալվել է՝ 200 հոգի են ներկա եղել, որոնց միայն մի մասն է՝ ուսանող։ Դռները փակ լինելու մասին ոչ մի խոսք։