Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ է Սելիմի լեռնանցքը

Հասարակություն
c464665cc11e2cb561ccfd5bfda65030

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Երևան-Վանաձոր ավտոճանապարհները (Ուշի գյուղի հատված):

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: