Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ ցախանոցում

Հասարակություն
ae7784de9a487ae4d9de6d9d1ca89663

Փետրվարի 20-ին, ժամը 06.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 24 տանը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել' 07.06-ին: 

Ա. Սարդարյանին պատկանող թիվ 24 տանը կից ցախանոցում այրվել է 3 քմ փայտ:

Այրվել է տան տանիք

Փետրվարի 20-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 44-րդ փողոցի թիվ 8 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.22-ին, մարվել' 07.30-ին: Ամբողջությամբ այրվել է Ժ. Հարությունյանին պատկանող տան տանիքը'120 քմ:

***

Հրդեհ Արտաշատ քաղաքում

Փետրվարի 20-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Կամոյի փողոցի թիվ 10ա տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.24-ին, մարվել' 05.16-ին: 

Մասամբ այրվել են Գ. Աբգարյանին պատկանող տան դուռը, պատուհանը, տանիքի փայտյա կառուցատարրերից' 2 քմ և տանը կից վագոն-տնակն ամբողջությամբ (18 քմ):

Անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Փետրվարի 20-ին, ժամը 03.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 21 շենքի 38 բնակարանի դուռը փակվել է, ներսում 13 տարեկան երեխան չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:  Պարզվել է, որ խորը քնի պատճառով 2000 թ. ծնված Էդգար Մարգարյանը չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին: 

Այրվել է դուռ

Փետրվարի 20-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Զորավար Անդրանիկի փողոցի 115 շենքի թիվ 48 բնակարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է Մ. Շավոյանին պատկանող բնակարանի դուռը' 2 քմ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։