Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթեւեկել ձմեռային անվադողերով

Հասարակություն
d39b9d1a94f61d92dd4ddd95228facde

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում, Սեւանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: