A
A
ՀՀ քաղաքացին հաղթեց Եվրադատարանում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական հայցն է բավարարել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՀՀ կառավարությունը 3600 եվրո կվճարի Էմիլյա Մելիքյանին որպես բարոյական փոխհատուցում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6§1 հոդվածի խախտում, այսինքն՝ նա զրկված է եղել դատարան դիմելու հնարավորությունից։
1949թ ծնված Էմիլյա Մելիքյանը ապրում է Երեւանում, 2004թ նա իր այլ գործընկերների հետ ցանկացել է ձեռք բերել այն ընկերության բաժնետոմսերը,որը մասնավորեցվել է։ Նա չի կարողացել եւ փորձել է դատական կարգով վերականգնել իր իրավունքը, սակայն ՀՀ դատարանները հրաժարվել են հայցն ըստ էության քննելուց։