Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կդիմի ԵԴ՝ Սաֆարովի գործով

Հասարակություն
9410de98ce8f7cdbc3d2fdd1c5dee18f

Հայկ Մակուչյանն իր օրը սկսել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի գերեզմանին այցելելով եւ ծաղիկներ դնելով։ Նա չի ցանկանում վերհիշել 9 տարի առաջ այս օրը։

2004թ այս օրը Հունգարիայում կացնի 16 հարվածից սպանվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը։ Քնած ժամանակ նրան կացնահարել էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը։
Սպա Հայկ Մակուչյանը եւս ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի համար թիրախ էր հանդիսացել, սակայն երջանիկ պատահականությամբ փրկվել է։

Գուրգեն Մարգարյանը եւ նրա ընկերը՝ Հայկ Մակուչյանը 2004 թ գտնվում էին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։
Վեց ամիս առաջ տեղի ունեցած հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում Ռամիլ Սաֆարովն արդեն հայրենիքում է՝ հերոսի կարգավիճակով։

Հայկ Մակուչյանը նշում է, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայում արդարացիորեն դատել են, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, երբ նրան արտահանձնել են, դա է խնդիրը։ «Հիմա ես չգիտեմ, թե ինչ գործարք է կատարվել»,- նշեց նա։
Առաջիկա օրերին ՄԻ եվրադատական հայց կներկայացվի ՝ ընդդեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի։

Սակայն հայցի վերաբերյալ այլ մանրամասներ պարոն Մակուչյանը նախընտրեց չասել։ Նա մինչեւ հիմա համոզված է, որ մարդասպանը ստանալու է իր արժանի պատիժը։ Նա հույս ունի, որ նման դեպքերը կողմից այլեւս չեն կրկնվելու։

Հիշեցնենք, 2012 թ օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը վերադարձվել էր Ադրբեջան, որտեղ նրան Իլհամ Ալիեւն ներում էր շնորհել եւ հերոսացրել։ Դեպքից հետո Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Հայկ Մակուչյանը կարծում է, որ Հայաստանը դեպքի հետ կապված ճիշտ քաղաքականություն է վարում։