Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրենյան պուրակը՝ հայցի առիթ

Հասարակություն
c964038ba0ec57b9a36a43c8dca6760c

«Հերիք է։ Ծառերը լեզու չունեն, որ ցավից գոռան ու պայքարեն»,- հայտարարում են Քանաքեռ-Զեյթունի համայնքի բնակիչները։

Վաղը` փետրվարի 15-ին` ժամը 11:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում (Հրաչյա Ներսիսյան փող. 10) տեղի կունենա դատական նիստը Սուրենյան պուրակի գործով:

Ըստ հայցվորների՝ առանց հանրային լսումներ կազմակերպելու, առանց բնակիչներին տեղյակ պահելու կանաչապատ տարածքը ցանկապատվել է, և պատրաստվում են իրականացնել մեծածավալ շինարարություն:

Ըստ բնակիչների՝ կեղծված փորձագիտական քննության արդյունքների հիման վրա, դատարանը որոշումը կայացնելու է հօգուտ կառուցապատողի:

Նրանք պատրաստվում են բողոքարկել և պատրաստ են պայքարել մինչև վերջ։