Վթար Սևան-Վարդենիս ավտոճանապարհին
Փետրվարի 12-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ նախնական տվյալների բախվել են "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենան և "ԿամԱԶ" մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 402US16 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 34UV573 պետհամարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս ուղևոր` 1991թ. ծնված Հ. Դավթյանը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1968թ. ծնված Գ. Բաբայանը, ուղևոր 1969թ. ծնված Լ.Բաբայանը և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1957թ. ծնված Վ.Մխիթարյանը տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: