A
A
Մնացին առանց անասնակեր
Փետրվարի 11-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 22 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.04-ին, մարվել` 18.31-ին: Այրվել է Ն. Իսլամովին պատկանող անասնագոմի տանիքը` 32 քմ և 200 հակ պահեստավորված անասնակեր:
Հրդեհ Թալին քաղաքում
Փետրվարի 11-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Թամանյան փողոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամանցիների փողոցի թիվ 11 տանը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ժ. Առաքելյանին պատկանող տանն այրվել է գորգ և մանրահատակ (1 քմ):