Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշանի պահածոյից հետո հայտնվեց հիվանդանոցում

Հասարակություն
e5fde45e609f2bc43f7d9f9ee0a6f809

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:

Փետրվարի 9-ին Ջերմուկի բնակիչը սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Հաջորդ օրն առավոտյան ժամը 10-ի մոտակայքում հիվանդը զգազել է թուլություն և սրտխառնոց, ինչի կապակցությամբ դիմել է Ջերմուկի առողջության կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Արդյունքում հիվանդն իրեն լավ է զգացել և վերադարձել տուն։ Ուշ երեկոյան ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կոպերի իջեցում, կլման ակտի խանգարում: Հիվանդն իր նախաձեռնությամբ դիմել է Երևանի «Արմենիա» ԲԿ, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Վիճակը գնահատվում է ծանր, բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով փաստում է, որ չնայած իրականացվող տեղեկատվական և բացատրական լայն աշխատանքներին, մարդիկ դեռևս վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը։ Մինչդեռ վտանգավոր այդ հիվանդությունից հեշտությամբ կարելի է խուսափել։ Ընդամենն անհրաժեշտ է չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ կամ գոնե օգտագործելուց առաջ դրանք ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե: