A
A
14-ամյա աղջիկը գլորվել է ձորը
Փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չպարզաբանված հանգամանքներում փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լուսինե Գալստյանին, ում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: