A
A
Խոշոր վթար մառախուղի պատճառով
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզից Երեւան բերող մայրուղու վրա: Հյուսիսային ավտոկայան չհասած՝ տարբեր հատվածներում բախվել են տարբեր մակնիշի մոտ 40 մեքենաներ: Պատճառը ճանապարհների սառած լինելն է եւ վատ տեսանելիությունը: Մառախուղ է: Վթար է տեղի ունեցել նաեւ Քանաքեռում: Դեպքի վայրերում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները:
Ըստ ԱԻՆ-ի՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա: ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել: Դեպքի վայր են մեկնել ՃՃԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ: