A
A
Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը
Փետրվարի 8-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: