A
A
Այրվել է տաղավարի տանիքը
Փետրվարի 8-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է առևտրի տաղավար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի շուկայի մոտակայքում գտնվող առևտրի տաղավարներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.24-ին, մարվել` 01.36-ին: Այրվել է տաղավարի տանիքը` 2 քմ:
***
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել Գ. Սակունցին (ծնվ.1985թ.), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
***
Ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի գոտի
Փետրվարի 7-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն: Քաղաքացուն տրամադրվել է քարշակ ծառայության հեռախոսահամար: Ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հանքավան գյուղում (տաք ջրի մոտ) "ԳԱԶ 31-10" մակնիշի ավտոմեքենան խափանվել է. ավտոմեքենայում կա կին և երեխա, վերջիններիս տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ահազանգերը ստացվել են միևնույն դեպքի վայրում գտնվող քաղաքացիներից, իսկ երեխայի վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացիները մերժել են փրկարարների առաջարկը` իրենց տեղափոխելու վերաբերյալ: Փրկարարները ժամը 03.57-ին "ԳԱԶ 31-10" մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: "ՎԱԶ 21010" մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով փրկարարներին չի հաջողվել այն դուրս բերել երթևեկելի գոտի: